Քաղաքագետ Վիլյամ Բայրամյանի համոզմամբ՝ անկախ նրանից, թե Թուրքիայում ով կընտրվի նախագահ, միևնույն է՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ տեղի չեն ունենա:
«Քաղաքականության մեջ իրենք ունեն բազմաշերտ կառավարում և երկրի ղեկավարն այդ շերտերից մեկն է, իր արտաքին քաղաքականությունը վերջին տասնամյակների ընթացքում այդքան շատ չի փոխվել:
Մենք պետք է հաշվի առնենք այդ ամենն ու հասկանանք, որ եթե ուզում ենք մեզ հետ կապված փոփոխություն տեղի ունենա, ապա առաջին հերթին այդ փոփոխությունը պետք է տեղի ունենա մեր ներսում»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Վիլյամ Բայրամյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը