Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ԳԱՌՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Նորից ասպարեզ մտավ քաղաքագետ, 90-ականներին ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, իր հայացքներով թունդ քիրվայական, ուստի և հակաարցախյան գործիչ Ժիրայր Լիպարիտյանը։
Նա իր ԱՄՆ քաղաքացու դիրքերից, մեզ խրատում է հանձնվել, զիջել Արցախը, նաև բավարարել ադրբեջանա-թուրքական բոլոր պահանջները։Իհարկե, պարոն Լիպարիտյանը իր պատկերացրած Հայաստանում չի պատրաստվում ապրել, ուստի և մեր՝ արցախցիների և հայաստանցիների ճակատագրերը նրան չեն հուզում։ Նա հետևողականորեն կատարում է իր տերերի կողմից տրված առաջադրանքը։
Բայց, հարց է առաջանում, Ժիրայր Լիպարիտյանի մտքերի հետ համաձա՞յն են թունդ հայրենասերներ, հերոսական կեցվացքներով և նույն հերոսական դեմքի արտահայտությամբ՝ ԱԺԲ-ականները։ Կարծեմ, նրանք , ի տարբերություն Ժիրայր Լիպարիտյանի, «ոչմիթիզականներ» են, նրանք 2016թ․ պատրաստ էին ետ բերել 800 հա տարածքը։ Բա, վիլսոնյան Հայաստա՞նը։
Երբեք չեմ տեսել, որ ԱԺԲ-ական հերոսները հակադարձեն Ժիրայր Լիպարիտյանին։ Համոզված կարելի է պնդել, որ հերոս ԱԺԲ-ն և Ժիրայր Լիպարիտյանն ուղղորդվում և պատվերներ են ստանում նույն կենտրոնից։ Պարզապես Ժիրայր Լիպարիտյանը,խիստ պայմանականորեն ավելի բաց և անկեղծ է։ Այսպիսով, հանձին ԱԺԲ-ականների, մենք ունենք ոչ թե հերոսներ , այլ՝ լուռ, խոնարհ գառներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը