09 05 2023

Եթե իր գլխին մի բանով չես խփում, փաստորեն դիտարկում է կառուցողականություն․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին



«Գերագույն գլխավոր դավաճանը նստած է կառավարության շենքում, իսկ Արգիշտի Քյարամյանը դրա բոլոր փաստերն ու հիմքերն ունի։ Եթե դավաճան է փնտրում, ինքը լավ գիտի  գլխավոր դավաճանի տեղը։ Եթե Քյարամյանն այդքան համաձակաություն ունի, թող գնա ու բացահայտի, բայց քանի նա դավաճանի  կամակատարն է, պարզ է չէ, թե ինչ ընթացք է ունենալու այս ամեն ինչը»,- «Եռաբլուր» -ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով  Քննչական կոմիտեի նախագահ  Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, որ՝  «կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, ժամանակը կգա և կերևա ով է դավաճան, հստակ կիմանա՝ ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները»։

Ինչ վերաբերում է 5-րդ շարասյան մասին նույն Քյարամյանի  հայտարարությանը, Իշխան Սաղաթելյանն ասաց . «Իհարկե, կա։ Նիկոլը, իր շրջապատը»։ 

«Անիմաստ է շարունակ մտնել այս զրույցների մեջ, ամեն ինչ  պարզ է, ամեն ինչ հստակ է։ Հայաստանի իշխանության ղեկին գտնվում է անսրբություն, անհայրենիք,  թրքահպատակ մի խունտա, որը հետևողականորեն ջարդելով մեր երկրի դիմադրողականությունը, շարունակելով թշնամու քաղաքականությունը՝ զիջում է ամեն ինչ։ Մնացածն՝ այս ընթացքում ում վրա ինչ փորձեն բարդել, ինչ հիմնավորումներով, քայլերով, երկրորդական է, պետք է հասկանալ՝ ինչպես ազատվել սրանցից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Իմ մոտ երբեմն տպավորություն է, հատկապես վերջին օրերին, որ Նիկոլն արդեն ինչ ավիրելու էր, վերջնականացրել է, ամեն ինչ հանձնել է ,  արել է ամեն ինչ ու Հայաստանի ընդդիմադիր դաշտի  ինչ- որ ուժեր պատրաստվում  են ընտրությունների։ Մենք ընդդիմադիր դաշտում հակառակորդներ ու մրցակիցներ չունենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին, որ Նիկոլն ակնարկում էր ընդդիմադիր թևի հետ կառուցողական շփման մասին, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Եթե իր գլխին մի բանով չես խփում,  փաստորեն դիտարկում է կառուցողականություն․  այս սրբազան վայրից կրկին ասում եմ Նիկոլի հետ կառուցողականություն, համագործակցություն բացառվում է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ