Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն արդեն երկրորդ օրն է՝ Վաշինգտոնում քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, «Ազատություն» ռադիոեկայանին հայտնել էԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Բանակցություններն, ըստ ամերիկյան կողմի, մի քանի օր են տևելու։
Վաշինգտոնում Միրզոյանին ու Բայրամովին հյուրընկալած Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունն առանցքային է համարել՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար։
Երեկ Պետքարտուղարության ճեպազրույցի ընթացքում բանակցություններին ծանոթ դիվանագետներից մեկը հայ-ադրբեջանական քննարկումները «կառուցողական» էր որակել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը