24 04 2023

Ես չեմ հիշում որևէ ապրիլ 24, որի նախօրյակին ցեղասպան պետությունն իրականացնի ԿՈՆԿՐԵՏ ցեղասպան գործողություն․ Ռուբեն Մելիքյան

Ես չեմ հիշում որևէ ապրիլ 24, որի նախօրյակին ցեղասպան պետությունն իրականացնի ԿՈՆԿՐԵՏ ցեղասպան գործողություն․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցն է։ Ինչ ինձ հիշում եմ՝ արդեն շուրջ 30-35 տարի է, ապրիլ 24-ը միշտ եղել է ոչ միայն խոնարհումի, այլև խորհրդածելու օր՝ ինչու, ինչպես, և այլն։
Սակայն ես չեմ հիշում որևէ ապրիլ 24, որի նախօրյակին ցեղասպան պետությունն իրականացնի ԿՈՆԿՐԵՏ ցեղասպան գործողություն (կամուրջը փակելն ու անցակետ տեղադրելը հենց ցեղասպանական քայլ է), ընդ որում, այդ գործողությունը ցեղասպանն իրականացնի Հայաստանյան իր թիվ մեկ ներկայացուցչի հետ «պասերով»։
Հիմա, այս անսովոր պայմաններում տրամաբանական չէ՞ր, որ մարդկանց մոտ ակնկալիք ձևավորվեր, որ Ջահերով երթը կարձագանքեր առկա վիճակին ու շատ հստակ կտարբերվեր նախորդ տարիների Ջահերով երթերից։ Եթե տրամաբանական էր, ապա հասկանալի չէ՞ր, որ երբ այդ լեգիտիմ ակնկալիքը չբավարարվեր՝ լինելու էր քննադատություն՝ կոշտ կամ մեղմ, պոլիտկոռեկտ կամ ոչ։ Ի՞նչ կա զարմանալու կամ նեղվելու - չեմ հասկանում։
ՀԳ. Երբ տասնյակ ու հարյուրավոր մարդիկ պատուհանից նայում, անձրև են տեսնում ու ասում են «ահա անձրև է գալիս», ապա նրանց խոսքում դավադրություն որոնելը, համաձայնեք, այնքան էլ ճիշտ չէ։
ՀԳ-2. ՀՅԴ-ն անձամբ ինձ համար եղել և մնում է ազգային արժեք, իսկ շատ ու շատ դաշնակցականներ՝ անմնացորդ անձնազոհության ու անկեղծ հայրենասիրության վառ օրինակներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ