23 04 2023

Փաշինյանն ու իր խմբակը աղետի, ողբերգության, կորստի խորհրդանիշ են․ Իշխան Սաղաթելյան



Իշխանությունը չունի խաղաղության օրակարգ, իշխանության ղեկին են գտնվում թրքահպատակ մի խումբ, ովքեր բացելով հայրենիքի դարպասները թշնամու առաջ երկիրը տանում են նոր ցեղասպանության։ Այս մասին Ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ի՞նչ խաղաղության օրակագ․ ամեն օր նոր զոհ, ամեն օր նոր կորուստ, 120 հազար հայրենակիցներ շրջափակման մեջ։ Փաշինյանն ու իր խմբակը աղետի, ողբերգության, կորստի խորհրդանիշ են»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ