Հայաստանը վեց շաբաթ է չի արձագանքում խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին հետ հանդիպմանը։
Բայրամովը նշել է, որ հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանը շահագրգռված է գործընթացի հաջող ավարտով:
Իր հերթին Օլսոնը նշել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչը պահանջում է խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի հիմքով անցկացվող բանակցություններին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը