Ազգային ժողովի նախագահի հրամանն ապօրինի էր, նրա հրամանը կատարողներն իրավունք չունեին խոչընդոտել պատգամավորի աշխատանքին: Այս մասին ապրիլի 21-ին «Պատիվ ունեմ» խմբակցության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ըստ օրենքի՝ աշխատակիցները կարող են չեզոքացնել վտանգը, իսկ մենք ուղղակի կանգնած էինք, ոչ մեկի անվտանգությունը դրանից չէր տուժելու։ Տեղի ունեցածը խայտառակություն էր։ Մենք բախվել ենք ապօրինության, ինչը հետեւանքներ է ունենալու։ Ես աշխատում եմ դիմումի տեքստի վրա, որոնք ներկայացնելու եմ ուժային կառույցներին՝ պահանջով, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն ապօրինություն գործած բոլոր մարդիկ»,- ասաց Թովմասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը