Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամների հերթական հանդիպումը։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ մշտապես հաճույքով է հանդիպում երիտասարդների հետ։ Նախագահը նշել է, որ իր հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու:
Երիտասարդների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել երկրում ստեղծված տարբեր իրավիճակային հարցերին և հնարավոր ելքերին։
Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն են ունեցել «Բանակցային առաջնագծում» գրքի իրենց օրինակները ստանալու նախագահի մակագրությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը