18 04 2023

ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան



Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացի ու արդյունքների մասին զեկույցի քննարկումը. զեկույցը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ զեկույցին անդրադառնալը Փաշինյանը խոսեց խաղաղության՝ իր պատկերացումների մասին՝  նշելով․

 «Ուզում եմ հիմա վերահաստատել,որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում  է Ադրբեջանից՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի հանրապետություն։  Ադրբեջանի այն պնդումը, որ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում և մենք դա կարող ենք ապացուցել»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ