«Այն պայմաններում, երբ մենք շրջապատված ենք ՝ օսմանյան թուրքերով ու մերձկասպյան թուրքերով, երբ ամեն րոպե հարձակման վտանգի տակ ենք, կարծում էի, որ նման պայմաններում զենք կրելու արգելքների ցանկը կլիներ ավելի լիբերալ»,- ասուլիսի ժամանակ նշեց «ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստ») լեռնահրաձգային գումարտակի հրամանատար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը:
«Այսինքն արգելվածների ցանկում պետք է լինեին միայն հոգեկան հիվանդությունները եւ նարկոմանիան ու վերջ: Հիմա եթե մարդը բրոնխիալ ասթմա ունի, ուրեմն ինքն իրավունք չունի ինքնապաշտպանվելու եւ իր երեխաներին պաշտպանելո՞ւ: Իմ փոքր տղան սրտի պրոբլեմ ունենալով, մի կերպ, կռվով-դավով գնաց բանակ, դարձավ սպա, հիմա ինքը փաստորեն իրավունք չի ունենա՞ զենք կրելու: Կամ ասենք այրվածքից ձեռքի մի քիչ կռկված է: Ինձ թվում է, որ շատ պաշտոնյաներ կտրված են իրականությունից, իրենց թվում է, որ իրենք ապրում են Վացլավ Հավելի Չեխիայում եւ Սլովակիայից խաղաղ բաժանվելու պրոցեսի մեջ են: Երեւի փոթորիկը մի օր իրենց կիջեցնի գետնին, բայց ցավալի հետեւանքներ կարող են լինել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը