12 04 2023

Երևանն ու Բաքուն ընդունել են առաջարկը. Մարիա Զախարովա

Երևանն ու Բաքուն ընդունել են առաջարկը. Մարիա Զախարովա

Բաքուն և Երևանն ընդունել են առաջարկը. Զախարովան հայտնել է Ռուսաստանում հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին:

Հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը չի թուլացնում ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցելուն։

«Գործընկերներն ընդունել են մեր տարածքում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը։ Ժամկետների եւ կոնկրետ միջոցառումների մասին մենք կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես համաձայնեցվի»,-ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ