08 04 2023

Փաշինյանը ՀՀ սուվերեն տարածքից բավականին մեծ հողակտոր է հանձնել նորից թշնամուն․ Արթուր Գրիգորյան

Փաշինյանը ՀՀ սուվերեն տարածքից բավականին մեծ հողակտոր է հանձնել նորից թշնամուն․ Արթուր Գրիգորյան

Ադրբեջանցիները մեր զինվորականների հետ բանակցելու ընթացքում ցույց տվեցին մի փաստաթուղթ, որով հաստատվեց, որ այդ դեպքերից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքի Տեղ համայնքում ադրբեջանցիների առաջխաղացմանը․

«Փաստաթղթով հաստատվում էր, որ Տեղ համայնքի այն տարածքները, որտեղ ներկա պահին տեղակայվել են թշնամու զորամիավորումները, անցնում են նրանց վերհսկողության տակ, այսինքն՝ այդ տարածքները Նիկոլ Փաշինյանը հանձնել է։ Խոսվում է 100-150 հա մասին, բայց մեր հաշվարկներով՝ 400-450 հա տարածք է։ Փորձում եմ այդ փաստաթուղթը ձեռք բերել: Ճիշտ է՝ այն թշնամու մոտ է, բայց խնդրել եմ մեր զինվորականներին՝ կապ հաստատեն հետները և դրա օրինակը, թեկուզ նկարով, փոխանցեն ինձ։ Այդ բանակցությունների ընթացքում մեր զինվորականները փորձեցին կապ հաստատել Երևանի հետ, և Երևանում հաստատեցին, որ, այո, այդպիսի փաստաթուղթ կա, և թշնամին պիտի նստի այն դիրքերում, որտեղ ներկա պահին գտնվում է։ Ստացվում է, որ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սուվերեն տարածքից բավականին մեծ հողակտոր հանձնեց թշնամուն»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ