07 04 2023

Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ իմ դիմումը ԱԺ-ն չի փոխանցել Գլխավոր դատախազին. Թագուհի Թովմասյան



Տեղի է ունեցել աննախադեպ բան. խայտառակություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Ես 1 տարի 7 ամիս է հանձնաժողովի նախագահ եմ եւ մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերով օրական միջին 3-4 գրություն ուղարկում եմ պետական կառույցներին: Ապրիլի 5-ին գլխավոր դատախազին ուղարկել եմ մի գրություն Սպարտակ անունով մի քաղաքացու մասին, որին այսօր գլխավոր դատախազը շատ օպերատիվ պատասխանել է:

Նույն ձեւով գրել եմ նաեւ երեկ եւ մուտքագրել ենք ընդհանուր բաժին գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որտեղ 7 էջ շարադրված է, թե ինչ ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել ՔՊ-ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին կայացած մեր հանձնաժողովի նիստում: Այսօր գալիս եմ, պարզում եմ, որ նամակը չի գնացել: Աշխատակազմից ասում են՝ մենք չգիտեինք, որ մինչեւ հիմա հանձնաժողովի նախագահը բլանկ չունի: Մենք պետք է հանձնաժողովի բլանկ սարքենք, դրանով ուղարկեք, որովհետեւ եթե հանձնաժողովի բլանկով եք ուղարկում, պետք է հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն: Այսինքն ես հիմա պետք է սա ուղարկեմ ՔՊ-ին, ասեմ՝ ՔՊ-ի պատգամավորները կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ