05 04 2023

Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, դիմելու ենք դատախազին. Թագուհի Թովմասյան



Երեկ տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր, ՄԻՊ ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Առաջին քայլը, որ արվելու է, պետք է գլխավոր դատախազին գրություն ուղարկենք և պահանջենք քրեաիրավական բնույթի գնահատական, որովհետև կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ։ Նա պետք է պատժվի այն սպառնալիքների համար, որ պատգամավորների ներկայությամբ անթաքույց հնչեցնում էր թեկնածուի և իմ հասցեին», - ասաց Թովմասյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ