04 04 2023

Սա եթե թուրք-ադրբեջանական հեղափոխության հետ կապ չունի, ապա պարտավոր էիք կտրել այս խոսքերն ասողի լեզուն․ Ավետիք Իշխանյան

Սա եթե թուրք-ադրբեջանական հեղափոխության հետ կապ չունի, ապա պարտավոր էիք կտրել այս խոսքերն ասողի լեզուն․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Նայեցի ԱԺ հանձնաժողովում Էդգար Ղազարյանի խոսքից այն հատվածը, որտեղ նա ասում է, որ 2018թ․ Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն։ Այս խոսքին հետևեց զանազան, միմյանցից դեմքով չտարբերվող , իրենց ստրակատիրոջ պես մորուքակիր քպ-ականների հարձակումները, էլ լեզուդ կկտրեմ,  էլ մեր ժողովուրդը և այլն և այլն։

Հարցեր այդ «դուխով» քպ-ականներին․

-Շուշին դժբախտ, դժգույն, ադրբեջանական քաղաք է, Էյվազլի և այլն։
Սա եթե թուրք-ադրբեջանական հեղափոխության հետ կապ չունի, ապա պարտավոր էիք կտրել այս խոսքերն ասողի լեզուն։

Այդքան «դուխով» ե՞ք, որ հակադրվում եք ձեր ստրկատիրոջը, որն իր խոսքերով չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում, ապացուցելով ևս մեկ անգամ 2018թ․ հեղափոխության թուրք-ադրբեջանական արմատները։ Դե՛ կտրեք լեզուն, քանի դեռ ինքը չի կտրել ձե՛ր, իր ստրուկների լեզուները։
Իսկ Վիգեն Խաչատրյանը լռում էր ու մտածում․«մեկ էլ տեսար իրավիճակ փոխվեց, բա չհարմարվե՞մ»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ