Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատմության համար.
2023թ ապրիլ , Հայաստան:
Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի առաջ: Արցախն 3 ամիս շարունակ բացարձակ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից: 2020թ. նոյեմբերից թշնամին անընդհատ հարձակվում է Հայաստանի վրա՝ օկուպացնելով զգալի տարածքներ:
Բանակում չդադարող զոհեր՝ առանց բացահայտումների...
Երկրում իշխում է կապիտուլյացիոն ռեժիմ, որը պետական պարտքը հասցրել է մոտ 11մլրդ $-ի և բացահայտ խոսում է Արցախը լրիվ հանձնելու, ՀՀ սուվերեն տարածքից նոր զիջումներ անելու մասին:
Այդ ընթացքում հանրությունն ակտիվ քննարկում է.
- Ճի՞շտ էր արդյոք ՀՀ Ազգային Ժողովի կապիտուլյացիոն ռեժիմի ներկայացուցիչ նախագահն, երբ ՀՀ քաղաքացու «դավաճան» կանչին պատասխանեց ոհմակով հարձակմամբ, գետնին պառկացնելով և դեմքին թքելով...
Ի գիտություն.
պաշտոնական տվյալներով ՀՀ-ում այդ նույն անձին առնվազն 300.000 քաղաքացի համարում է առնվազն դավաճան:
Հ.գ. մնում է հասկանալ՝ այս ամենի մեջ Ռուսաստանը, Ֆրանսիան, թե՞ ԱՄՆ-ն է մեղավոր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը