29 03 2023

Ժողովրդավարության ջահակիր համարվող ԱՄՆ-ը խրախուսում է ՀՀ բռնապետիկի արարքները. Ավետիք Իշխանյան

Ժողովրդավարության ջահակիր համարվող ԱՄՆ-ը խրախուսում է ՀՀ բռնապետիկի արարքները. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ա՛Յ ՔԵԶ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով Հայաստանն, ի դեմս վարչապետ կոչեցյալ բռնապետիկ-դավաճանի, հրավիրված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կազմակերպված «Ժողովրդավարության» երկրորդ համաժողովին։ Այստեղից հետևում է,որ ընտրությունները կեղծող, դատարանները քայքայող, քաղաքական հետապնդումներ իրականացնող, յուրայինների հանցագործություններն, այդ թվում սպանությունները կոծկող, կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունն, իր վարչապետ-բռնապետիկի գլխավորությամբ, համարվում է ժողովրդավարական։ Էլ չխոսենք նույն վարչապետ արարածի դավաճանության մասին։Փաստորեն, ժողովրդավարության ջահակիր համարվող ԱՄՆ-ը խրախուսում է վերը նշված այլանդակությունները, դրանք համարելով ժողովրդավարկան արժեքներ, իրականում՝  միայն այս հրավերով, վարկաբեկում ժողովրդավարություն հասկացողությունը։ Այսպիսով՝ թքել եմ ձեր ժողովրդավարության էլ, համաժողովի էլ վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ