26 03 2023

Սիսիանում ընտրախախտումներ են եղել

Սիսիանում ընտրախախտումներ են եղել

Սիսիան համայնքի 34/07 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի ղեկավարի հստակ ուղղորդմամբ տեղի է ունենում ընտրախախտում, որի մասին դիտորդների կողմից կա հստակ արձանագրված փաստ՝ կազմվել է արձանագրություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:

Դանիելյանը հայտնել է, որ քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում։

Նա նաեւ հայտնել է, որ Սիսիան համայնքի 34/07 ընտրատեղամասի դիմաց քաղաքացիներին ուղղորդում են ընտրել համար 6՝ ՔՊ թեկնածուին։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ