ՊՈԱԿ-ը չպետք է գա, ասի՝ իրենք լավ պայմաններ ուզում են, թե չեն ուզում, ՊՈԱԿ-ը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, ֆինանսավորվում է պետության կողմից եւ պետությունն է որոշում՝ ինչպես արդյունավետ օգտգործել հանրային ֆինանսները:
Այս մասին իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Գոյ» թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակին:
Նրա խոսքով՝ վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը