Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Էսօրվա ծառերի արմատախիլ անելը մի տեսակ ստվերեց գլխավոր հպարտի Ադրբեջանի` Հայաստանի հանրապետությունում արտակարգ ու երդվյալ դեսպան ներկայանալու հանգամանքը։ Մարդը բերանացի ասեց, որ լինելու ա խաղաղության պայմանագիր ու էնքան էլ ոչ բերանացի` Ադրբեջանի թելադրած պայմաններով։
2001 ին Քի Ուեսթում պարտված հայր Ալիևը Քոչարյանի հետ շատ մոտ էր խաղաղության պայմանագիր կնքելուն։ Էդ պայմանագիրն աղերս չուներ էսօրվա թելադրության հետ։ Ալիևը` ստորագրման օրը հրաժարվում է նախապես համաձայնեցված պայմանագիրը ստորագրելուց` պատճառաբանելով, որ իր ընտանիքն իրեն չի ների։
Ներկայիս հայաստանյան ղեկավարությանը ներվում է։ Ներվում է իրենց սպասարկող լրատվամիջոցներով, Վահագն Ալեքսանյանական փրփրաբերաններով, Ալեն Սիմոնյանական մանիպուլյացիաներով և այլն։ Ներվում է կզած ապրելն ու պետությունն էդպես ապրեցնելը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը