23 03 2023

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց Կառավարության մարտի 23-ի նիստում։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 953 քաղաքացի, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքներին կներգրավվի՝

մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային,

հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազորային,

հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 59 պահեստազորային,

կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային,

հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային,

ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստազորային,

տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային,

թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային։

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ