Այսօր կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի մի շարք որոշումներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը