Պետք է կողմերի հաշտեցման, շահերի հավասարակշռման ուղիներ փնտրել, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը։
Սերգեյ Լավրովը այս համատեքստում նշեց՝ Ռուսաստանը հենց այդպիսի մոտեցում էր որդեգրել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Հենց այդպես է վարվել Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ 2020 թվականին կանգնեցրել է մարտական գործողությունները։ Կարելի է խորանալ պատմության մեջ, ես չեմ ուզում դա անել, բայց բոլորը գիտեն, որ եղել է հնարավորություն՝ ավելի վաղ հասնել հրադադարի հաստատման, քան դա, արդյունքում, տեղի է ունեցել, բայց դա ես թողնում եմ պատմաբաններին, թող նրանք ուսումնասիրեն՝ ինչպես է այդ ամենը տեղի ունեցել»,- ասաց Սերգեյ Լավրովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը