16 03 2023

Կոնկրետ խոսեք, ո՞ր համալսարանի ինքնավարությունն է վտանգի տակ. Ժաննա Անդրեասյան



Կառավարությունը վարվել է միակ հնարավոր ձևով, երեկ ես եղել եմ բուհում և պատասխանել բոլոր հուզող հարցերին։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Բրյուսովի համալսարանում կատարվող իրադարձություններին։

«Առաջիկայում կներկայացնենք ակադեմիական քաղաքի ստեղծման կառույցի նախագիծը, եւ կլինի հստակ կառույց, որը կզբաղվի ծրագրի մշակման, նախագծման եւ իրականացման աշխատանքներով։ Հստակեցված է՝ որտեղ պետք է տեղակայված լինի ակադեմիական քաղաքը։ Գույքային հարցերը պարզաբանելու գործողությունների համար կառույց կստեղծվի։ Ըստ ծրագրի՝ մենք պետք է ունենանք ութ բուհ, այսինքն՝ պետք է ունենաք բուհերի խոշորացում, ինչպես դա տեղի կունենա, ինչ տրամաբանությամբ, առանձին գործընթաց է, որով մենք դեռեւս չունենք կոնկրետություն»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ