16 03 2023

Արդեն ռազմաքաղաքական ագրեսիա է․ «Հայաստան» խմբակցությունը՝ Լաչինի միջանցքի փակման մասին



«Արդեն 3 ամիս է փակված է Լաչինի միջանցքը, բայց արդեն մենք պետք է խոսենք ոչ միայն  Լաչինի միջանցքի փակման, այլև՝  ԼՂՀ  դեմ  Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, սադրանքների, դիվերսիաների  մասն»,-այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ։

Նշենք, որ հանձնաժողովի այսօրվա նիստի  օրակարգում՝  ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն է՝  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ։  

Ներկայացնելով խմբակցության հայտարարությունն Անդրանիկ Թևանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի գործողությունները միտված են՝  հայաթափելու Արցախը  և  էթնիկ զտումեր իրականացնելու։

 «Իրենք չեն էլ թաքցնում, դա  տեսել ենք  նաև ԼՂՀ պաշտոնյանների հետ  հանդիպան ընթացքում՝  նրանց արտահայտած դիրքորոշումների ժամանակ և արդեն արձանագրում ենք , որ Ադրբեջանը փաստացի չի կատարում նաև Հաագայի դատարանի որոշումը, որը շատ վատ և՛ նախադեպ է,  և՛ պրակտիկա ինչպես միջազգային  հանրության, այնպես էլ՝  մեր համար, այս ամենը մենք արձանագրել ենք լրամշակված տարբերակում,  լրամշակված ատարեբրակը նաև վերնագրի փոփոխություն է ենթադրել , ինչպես ասեցի մենք գործ ունենք նաև ռազմաքաղաքական ագրեսիայի հետ․ մենք նաև արձանագրել են ,ո ր 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումն է նաև հնարավորություն տվել Ալիևին  դիմել այնպիսի գործողությունների, ինչպիսին Արցախի շրփջափակումն է ,Լաչինի միջանցքի շրջփակումն է , որովհետև ՀՀ իշխանությունները ճանաչել են Արցախը որպես Ադրբեջանի մաս»,-ասաց Անդրանիկ Թևանյանը՝  նշելով , որ այս ամենում ուղղակի մեղավորություն ունի ՀՀ իշխանությունը, որը Պահայու մ թևեր է տվել Ադրբեջանի իշխանություններին։

«Առաջարկում եմ քաղաքական մեծամասնությանը, եթե չեք ընդունելու ներկայացված հայտարարությունը գոնե դեմ չքվեարկեք՝ դրանով իսկ չվնասելով ՀՀ և Արցախի հանրապետության շահերին»,-ասաց Թևանյանը։   

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ