Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»:
Ինչ վերաբերում է զսպման մեխանիզմներին, ապա Փաշինյանը նշեց, որ 2022-ի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի կամ շփման գծի երկու կողմերից, Ադրբեջանի նախագահը բոլորի ներկյությամբ սկզբում համաձայնել է, հետագայում հրաժարվել այդ տարբերակից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը