Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Թավշյա» տղաներն ու աղջիկներն իրենց առաջնորդի գլխավորությամբ սևի ու սպիտակի են բաժանում մարդկանց բոլոր ոլորտներում, ավիրում են բոլոր ոլորտներում, ձախողվում են բոլոր ոլորտներում, թալանով են զբաղվում բոլոր ոլորտներում։ Անմասն չի մնացել նաև ֆուտբոլային աշխարհը․ տղաների ազգային հավաքականը ծանր վիճակում է, իսկ աղջիկները պարտվում են ոչ ֆուտբոլային հաշիվներով։
Ինչ մնում է ՀՀ ներքին առաջնությանը, ապա այստեղ գործ ունենք հովանավորչության և խառնակչության հետ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի դեմ արվող քայլերն ամբողջությամբ տեղավորվում են «մերոնք–ձերոնք» սկզբունքով բաժանումներ իրականացնելու քաղաքականության մեջ։
Տարիներ շարունակ Արցախն Ադրբեջանին հանձնելու քարոզով զբաղված կայքի ներկայացուցիչ Արմեն Մելիքբեկյանին ու «Հայկական ժամանակում» աշխատած Արմեն Նիկողոսյանին հայկական ֆուտբոլը հանձնելու հետևանքը սա պետք է լիներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը