10 03 2023

Նիկոլը կոչ է արել Հարությունյանին Բաքվի հետ լեզու գտնել և ինտեգրվել․ 7or.am

Նիկոլը կոչ է արել Հարությունյանին Բաքվի հետ լեզու գտնել և ինտեգրվել․ 7or.am

7or.am-ի փոխանցմամբ՝ Արցախի ու Ադրբեջանի պատվիրակների հանդիպումից հետո Բաքուն սադրիչ քայլի գնաց՝ սպանելով ԼՂՀ 3 ոստիկանի ու վիրավորելով մեկին։

Բաքուն Ստեփանակերտին փոխանցել է, որ եթե Ղարաբաղը չինտեգրվի Ադրբեջանի հետ (դե՛, վերանա, էլի՛), ապա իրենք դիմելու են կոշտ քայլերի։ Այլ կերպ ասած՝ սպառնացել են պատերազմով։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դրանից հետո հայտարարեց, որ իրենք դեմ են Ադրբեջանի այդ մոտեցմանը։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի միջև տեղի ունեցած զրույցից որոշակի ինֆորմացիա կա։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Փաշինյանն ասել է, որ իրենք Ղարաբաղը տեսնում են Ադրբեջանի կազմում, և որ Արևմուտքը խոստացել է Բաքվի ենթակայության տակ որոշակի կարգավիճակի հասնել արցախահայության համար։ Փաշինյանը նաև ասել է, որ ՀՀ–ն փող է տալիս Արցախին ու դրանից ավելի իրենից բան պետք չէ սպասել։ Նիկոլը կոչ է արել Հարությունյանին Բաքվի հետ լեզու գտնել և ինտեգրվել։ Հարությունյանն ընդվզել է այդ մոտեցմանը։

Փաշինյան–Հարությունյան խոսակցությունն ընթացել է բարձր տոնով։

Եվ այսպես, ոչ միայն Բաքուն է Ստեփանակերտից պահանջում ինտեգրվել Ադրբեջանին, որը փաստացի նշանակում է Արցախի հայաթափում, այլ նաև պաշտոնական Երևանն է նույն պահանջը դնում Ստեփանակերտի առաջ։ Դա է պատճառը, որ Լաչինի միջանցքը փակ է, քանզի Պրահայում Նիկոլն ու Ալիևը խմբագրել են Լաչինի միջանցքի կարգավիճակը՝ այն վերացնելով։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նրա խնդիրը ռուսներին տարածաշրջանից հեռացնելն է։ Եթե Արցախը «բրդեն» Ադրբեջանի տակ, ապա ռուս խաղաղապահների հեռացման հարցն ավտոմատ ձևով կլուծվի։ Հետո նիկոլենք վայնասուն կբարձրացնեն ու կդնեն արդեն Գյումրիում ռուսական ռազմաբազայի հեռացման հարցը։ Արևմուտքն այդպիսով թուրք–ադրբեջանական զույգի ձեռքերով Հարավային Կովկասում կլուծի ռուսական գործոնի ոչնչացման հարցը։ Ճիշտ է, արանքում Հայաստանն ու Արցախը կվերանան, բայց դա Նիկոլին ու իր տերերին չի հետաքրքրում, քանզի մեկն իր անձնական անվտանգության հարցն է լուծում, մյուսը՝ աշխարհաքաղաքական հարցը։

Հայաստանի ու Արցախի հարցը հայ ժողովրդին պետք է հետաքրքրի։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ