06 03 2023

Հայտնի է Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածուի անունը

Հայտնի է Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածուի անունը

Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարվել է ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի միակ թեկնածուն Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրություններում, նա կմրցակցի «Հանրապետական դաշինք»-ի թեկնածու, երկրի գործող նախագահ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Քըլըչդարօղլուի՝ որպես ընդդիմադիր թեկնածուի անունը հայտարարել է «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն։ Հենց կուսակցության գլխավոր շտաբում է տեղի ունեցել «վեցի սեղանի» հանդիպումը, որից հետո սպասվում էր ընդդիմադիր դաշինքի թեկնածուի անվան հրապարակումը։

Հատկանշական է, որ Քըլըչդարօղլուի անվան հրապարակմանը նախորդել է դաշինքի ներսում հակամարտությունը։ Այսպես, «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեներն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքն այլեւս չի արտահայտում ժողովրդի իրական շահերը։ Հակամարտությունը ծագել է այն պատճառով, որ հինգ կուսակցություններ առաջարկել են Քըլըչդարօղլուի թեկնածությունը, իսկ «Լավ կուսակցությունը» մտադիր էր քննարկել Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետների թեկնածությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ