Սա Ադրբեջանի վերջին սադրանքը չէ, նրանք մտածված քայլեր են անում և չեն հրաժարվել միջանցքի գաղափարից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի կատարած սադրանքին:
«ՀՀ իշխանությունները պատերազմից հետո Արցախին թողել են մենակ նման բարդ աշխարհագրական վիճակում, այս իրավիճակում առավել քան երբևէ արդիական է Արցախի սուբյեկտայնության և ինքնորոշման հարցը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը