06 03 2023

Արայիկը շրջում ա բռոնավիկով, իսկ թշնամու քթի տակով անցնող տղերքը Ուազիկով. Հրանտ Ավետիսյան

Արայիկը շրջում ա բռոնավիկով, իսկ թշնամու քթի տակով անցնող տղերքը Ուազիկով. Հրանտ Ավետիսյան

Հրանտ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի համար առաջին կլոունը` արայիկ հարությունյանը, երբ նոր էր ընտրվել, շրջում էր 35.000$ արժողությամբ էլեկտրոմոբիլով: Իրա անմիջական նախկին տիրոջ` նիկոլի նման արագ նկարել քցել էր ֆեյսբուք ու մի հեզաճմլիկ տեքստ գրել, թե բա հրաժարվել եմ թանկարժեք մեքենաներից, սա էլ նվեր եմ ստացել: Ադ գրառումը չի հեռացվել իրա էջից մինչ օրս, բոլորը հիանում էին արայիկի հասարակ լինելով, բայց իրականում արայիկը հասարակ կլոուն ա:

Էդ դեպքից անցել ա երեք տարի, հիմա արդեն արայիկը շրջում ա զրահապատ Toyota Land Cruiser 200-ով, կառավարության ու ԱԺ-ի դիմաց էլ իրան միշտ դիմավորում են ավտոմատավոր անուշ ապերները: Բայց այ արայիկի համար Արցախը պահող ոստիկանները շրջում են Ուազիկով, որ մի փոքր ուժեղ քամի էլ անի շուռ կտա ձորը: Հասկանում եք չէ` արայիկը Ստեփանակերտի փողոցներով ու Երևան գալուց շրջում ա բռոնավիկով, իսկ թշնամու քթի տակով անցնող տղերքը Ուազիկով:

Դուք եք սպանել և վիրավորել ոստիկաններին: Թշնամին կրակել ա, իսկ դուք տարել մահվան»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ