ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ այսօր նա վեճի է բռնվել Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացիների հետ, ինչից հետո նա հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն։
Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 297 հոդվածի 1-ին մասի՝ հատկանիշներով (Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսեւորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը