03 03 2023

Շոլցի հայտարարությունը հաստատեց, որ Փաշինյանը և նրա վարչախումբը եկել էին Արցախը հանձնելու․ Հակոբյան

Շոլցի հայտարարությունը հաստատեց, որ Փաշինյանը և նրա վարչախումբը եկել էին Արցախը հանձնելու․ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը կրկին անգամ հաստատեց այն համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, 2018թվականին եկել էին Արցախը հանձնելու և այդ գործընթացը հաջողությամբ կատարում են: Այս հայտարարությամբ հոդս է ցնդում Նիկոլի այն բոլոր մտքերը, թե միջազգային հանրությունը ստիպում է իրեն Արցախի հարցում իջեցնել նշաձողը: Հրատապ անհրաժեշտություն է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները վերանայեն իրենց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ, քանզի նրանք Արցախի անկախության գործընթացի փոխարեն առաջ են մղում նրա հանձնման գաղափարը: Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի իշխանությունների կողմից հայտարարած կարմիր գծի հատում և իրենք պետք է ցույց տան թե ինչ են անելու, երբ հատվում է իրենց իսկ կողմից նշած կարմիր գիծը: Հասել է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը վերջապես գիտակցի իր պատասխանատվությունը ոչ միայն սեփական և իր մերձավորների ապագայի, այլև մեր երկրի ու ազգի ապագայի գործում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ