01 03 2023

Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ ՊՆ նախարարների խորհրդի նիստը

Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ ՊՆ նախարարների խորհրդի նիստը

Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ՀԱՊԿ-ի պետությունների զինված ուժերի միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումների պետերի աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

«Վստահ եմ, որ բելառուսական կողմի հնչեցրած դիրքորոշումը կներկայացնեք իմ պաշտոնակիցներին, որոնց ուրախ կլինեմ տեսնել մայիսի 25-ին հանդիպել Մինսկում՝ ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում», - նշել է Խրենինը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ