01 03 2023

Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց արձագանք չունենք․ Փաշինյան



«Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք»,-այս մասին  ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց Փաշինյանը:

«Ենթադրվում է, որ որոշակի ժամանակից հետո ինչ-որ արձագանք կլինի: Այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ: Այսինքն նրանք են առաջարկ տվել, մենք ենք անձագանքել և այդպես երեք անգամ: Աշխատանքը պետք է շարունակենք: Անկախ առերես հանդիպումներից, փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում և դրանք միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում:

Վերջերս օրինակ, մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ: Նաև դրա արձագանքին ենք սպասում: Իսկ այն առաջարկները, որ մենք արել ենք նախկինում կոմունիկացիաների բացման վերաբերյալ, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ բոլորը շարունակում են մնալ ուժի մեջ»,-ասաց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ