27 02 2023

Մի ընկերը միջնորդություն է ներկայացրել դատավորի դեմ, մյուս ընկերը այն բավարարել է. Սևակ Հակոբյան

Մի ընկերը միջնորդություն է ներկայացրել դատավորի դեմ, մյուս ընկերը այն բավարարել է. Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուրեմն, Բարձրագույն դատական խորհուրդը, որի ղեկավարն է Կարեն Անդրեասյանը, այսօր՝ փետրվարի 27-ին, բավարարեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։

Պատճառն այն է եղել, որ ըստ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ դատավոր Նախշքարյանը հրապարակայնորեն կասկածի տակ է առել, մեկ այլ դատավորի վերաբերյալ, ուշադրությո՛ւն՝ ԲԴԽ դատական ակտը։

Այսինքն, Նախշքարյանը կասկածի տակ է առել ԲԴԽ որոշումը, Արդարադատության նախարարությունը, դա նկատել է, զայրացել է, բողոք է գրել ԲԴԽ, թե՝ այ հարգելի ԲԴԽ, էս քո որոշումը ստեղ մեկը կասկածի տակ է առել․ դե ԲԴԽ-ն էլ ճար չուներ, դրել-«քննել է», որոշել է, որ հա էլի, էս Նախշքարյանի լիազորությունները պետք է դադարեցվեն։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնի է, որ մտերիմ ընկեներ են, վաղեմի գործընկերներ են, միասին հիմնել են իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություն, որը մինչ օրս, երբ փայատերերից մեկը նույն ոլորտի նախարարն է, մյուսը ԲԴԽ ղեկավարը, աշխատում է, ծառայություններ է մատուցում, վերջում էլ եկամուտը կիսվում նույն երկուսի միջև։ Այս նույն մտերիմ ընկերները, երբ մեկը նախարար էր, մյուսին տարավ իրեն տեղակալ, հետո երբ ԲԴԽ նախագահի թափուր տեղ առաջացավ, մեկին նշանակեցին այդտեղ, դե իր ընկերն էլ նշանակվեց նախարար։

Ավելին, երբ Կարեն Անդրեասյանը նշանակվեց ԲԴԽ նախագահ, արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություն մշակեց ԲԴԽ նախագահի աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։

Սա գրում եմ մարդկանց համար, ովքեր այդքան էլ չեն հետևել այս թեմային, գոնե թեթև պատկերացնեն՝ ինչ է կատարվում։ Ժողովուրդ, եթե ուզում եք հասկանաք շահերի բախման ամենից յուղոտ օրինակը, սա հենց այդ դեպքն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ