20 02 2023

Փաշինյանին ընտրած այդ 680 հազարը պետության կործանման հանցակիցներն են՝ ուղղակի և անուղղակի․ Ռուբեն Մելքոնյան



«Մյունխենում և ընդհանրպես միջազգայն հարթակներում տեսնում ենք այս իշխանության երկակի դեմքը, երբ երկրի ներսում իրենց քաղաքացիների, համերկրացիների հանդեպ ծայրահեղ  ագրեսիվ են և կարողանում են  բանավեճային կուլտուրան հատող տարբեր դրույթներով իրենց  խոսքը կառուցել , իսկ երկրից դուրս շատ զուսպ են, կուլտուրական են և ամենկարևոր խնդիրները, որոնք բարձրաձայնվում են երկրի համար, մնում են անպատասխան։ Մյունխենյան հանդիպումը հերթական նման դրսևորումն էր,երբ  ընդդիմության կամ  իր քննադատների հանդեպ շատ ագրեսիվ և դիպուկ արտահայտվող Փաշինյանը կարծես չէր նկատոմ Ալիևի կոնկրետ վիրավորանքները մեր պետությանը ։ 

երկրոդը՝ այն ինչ մեր  գիտակից քաղաքացիները երկար ժամանակ բարձրաձայնում էին , բարձրաձայնեց Ալիևը, բայց դա ոչ թե թուրքական, ադրբեջանական տեսակետ է, այլ ՝ օբյեկտիվ իրականույթուն  է, այն որ 2021 թվականի ընտրություներին մասնակցելով և ստանալով քվեներ Փաշինյանը և իր խումբը միայն ու միայն վնաս կարող են հասցնել  պետությանը և 2021 թվականից հետո այս  ամբողջ ժամանակահատվածը մեր պետության կորուստների ժամանակահատվածն է և Ալիևն այդ կորուստների սատարող համարեց այն ընտրողերին, ովքեր քվեարկեցին Փաշինյանի օգտին։ Թեև  չեմ կարծում, որ այդ 680 հազարն էլ փորձել են  երկրին դեմ քայլեր անել , բայց այնուամենայնիվ դարձել են այս պետության  կործանման հանցակիցներ ուղղակի և անուղղակիի։ ալիևը նոյնպես ամրագրեց , դա մեր ազգի փաստերից մեկն է , որին հակադարձելը դժվար է»,-այս կերպ մեկնաաբնեց մյունխենյան հանդիպումն ու Ալիևի հոխորտանքներին չպատասխանելու Փաշինյանի վարքագիծը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ