«Ակնկալվում էր, որ այստեղ մեծ ալան-թալանի մասին է խոսվելու, բայց, հողային օրենսգրքի խախտման մասով, հողեր ազատագրած գեներալին, ՔՊ-ն, իր ընտրած գլխավոր դատախազով, փորձում են պատասխանատվության ենթարկել և չի բացառվում հետագայում կալանքի տանել»,-լրագրողի այս հարցին ի պատասխան «Հայստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաքց․
«Այս պահի դրությամբ չկա կալանքի միջնորդութուն , միջնորդությունը վերաբերվում է միայն անձեռնմխելիությունից զրկելուն , այս իշխանությունների դեպքում ոչինչ չի բացառվում։ Փորձում են իրենց մեղքերը թաղել, հանրության ուշադրությունը շեղել ՝ հաղթանակած և բանակ կառուցած մարդկանց վարկաբելկելով։ Պարոն Օհանյանը երբևէ չի խուսափել հարցաքննությունից, այդ իրավական պրոցեսը, անկախ խորհրդարանում տեղի ունեցող գործընթացից, տեղի ունեցել է, մտահոգվելու որևէ բան մեր հասրակաությունը չպետք է ունենա , որովհետև իրավական պրոցեսն ընթանում է՝ առանց այս գործընթացի»,-ասաց Ագնեսա Խամոյանը։
Մնարամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը