03 02 2023

Այսօր ԱԺ-ում իշխող կուսակցության իրական քաղաքական նպատակը բարձրաձայնվեց․ Թևան Պողոսյան

Այսօր ԱԺ-ում իշխող կուսակցության իրական քաղաքական նպատակը բարձրաձայնվեց․ Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

35 տարի է Հայաստանի և´ իշխանությունը, և´ իրականացվող քաղաքականությունը որոշվում է Ղարաբաղով: Իսկ այսօր ԱԺ-ում իշխող կուսակցության իրական քաղաքական նպատակը բարձրաձայնվեց` անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններում այլևս Արցախի խնդիրը, իր բոլոր զարգացումներով, դուրս լինի ընտրական պայքարի թեմաներից: Այդպես հեշտ կլինի իշխանություն պահել և վերընտրվել: Դրա համար է, որ 120 հազարի 54 օրերի զրկանքները «հանուն մայր Հայաստանին լավ լինելու» անտեսվում է, քանի որ թվային դաշտում հեշտ է ասել` դե 3.000.000-ը մեծ է, քան 120.000-ը: Ցավալի է, որ Արցախն այդպես էլ չընկալվեց` իր արժեքով հանդերձ: Իսկ արժեքներն ազգային հերոսների խոսքերում փնտրեք, այն, որ գնում եք Եռաբլուր և իրենց շիրիմներին առջև խոնարվում. չնայած դա էլ երևի այլևս նախընտրական բնույթի գործողություն է դարձել ցավոք:
Հ.Գ. եթե հետևեմ ձեր տրամաբանության, ապա 680.000-ն էլ 3.000.000-ի մոտ ժողովուրդ չի, ընդամենը 1/5 մասնիկն է: Պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ