Մենք շատ վտանգավոր վիճակում ենք գտնվում այսօր, 30 տարի մեր պետությունը երկու կարևոր հենասյուների վրա է եղել՝ արտաքին քաղաքականության և պաշտպանության, երկուսն էլ ողնաշարը սղոցեցին: Այս մասին Լաչինի միջանցքի հարցով ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:
«Քանի կա Փաշինյանը, մենք ամենօրյա ռեժիմով պարտվելու ենք, պարտվելու է, գլխատվելու է մեր ազգային արժանապատվությունը: Պետք է ձևավորվի մահապարտների թիմ, շատ վստահություն ներշնչի ժողովրդին և կարողանա այս իաշխանությանը հեռացնել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը