ԱԺ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ Արցախի շրջափակման հարցով։ Քաղաքագետ Սուրեն Զոլյանը, հարց ուղղելով հիմնական զեկուցող պատգամավոր Անդրանիկ Թևանյանին, մեջբերում արեց ՔՊ նախընտրական ծրագրից Արցախի ճակատագրի վերաբերյալ:
«ՔՊ-ն հերթական անգամ խաբել է ժողովրդին, դրա մասին իրենք էլ են խոստովանել: Մեր բերված բոլոր հայտարարություններում,որտեղ նշվում է ինքնորոշման սկզբունքը, իրենք մերժել են»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը