Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր կրկին հայ մարդու մուտք է արգելվել Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ իշխանության կողմից անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը՝ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետը։
Այս արարքը ընդամենը մանր վրեժխնդրության հետևանք է, որը բնորոշ է բացառապես մանր մարդկանց: Ցավ եմ ապրում գիտակցելով, որ իմ Պետության ղեկավարումը գտնվում է մանր մեկի ձեռքում:
Կրկին պնդում եմ, որ Սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ ազգությամբ հայի մուտքը Հայաստանի Հանրապետություն չի կարող արգելվել:
Սա իմ երկիրն է, սա համայն հայության համասեփականության ներքո գտնվող երկիրն է անկախ այն հանգամանքից, թե, երբ ով է նստած իշխանության ամենաբարձր աթոռին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը