26 01 2023

Կացարանում բռնկված հրդեհի դեպքով կա ձերբակալված, կհարուցվեն այլ քրեական հետապնդումներ



Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում հրդեհի դեպքով առաջին անձն է ձերբակալվել, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Դատախազը, նախաքննության շահից ելնելով, չբացահայտեց այն անձանց հաջորդականությունը, որոնց նկատմամբ կհարուցվի քրեական հետապնդում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Գլխավոր դատախազից՝ «ի՞նչ ենք թաքցնում հանրությունից»։

«Երբեմն տպավորություն է, որ կառավարությունն ու նախաքննությունը զբաղված են դեպքերի շուրջ ամեն ինչ թաքցնելով։ Ի՞նչն ենք թաքցնում», - ասաց Փաշինյանը։

Աննա Վարդապետյանն էլ վստահեցրեց՝ ոչ մի բան չեն կարող թաքցնել, մտադրություն էլ չունեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ