23 01 2023

Ոստիկանները քաշքշում են պատերազմին մասնակից քաղաքացիներին, կան ապօրինի բերման ենթարկվածներ. Ահազանգ

Ոստիկանները քաշքշում են պատերազմին մասնակից քաղաքացիներին, կան ապօրինի բերման ենթարկվածներ. Ահազանգ

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Շուրջ մեկ ժամ է` Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ նախկին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքվել են 3000-ից ավելի քաղաքացիներ, ովքեր փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի վերջապես պատասխան տրվի, թե ինչի համար է Եղվարդի էլեկտրոցանցը ՊՆ նախկին շենքի էլեկտրամատակարարումը դադարեցրել։

Այս ընթացքում ստացել եմ մի շարք ահազանգեր իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Առավոտյան գրություններ կհասցեագրեմ պատկան մարմիններին` բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի, բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիների ներկայացրած պահանջների կապակցությամբ։

ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ զերծ մնալ անհամաչափ ուժի գործադրումից և ցանկացած գործողության դիմելիս առաջնորդվել քաղաքացու լավագույն շահով

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ