Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է ․
«Քանի դեռ...
Քանի դեռ դագաղներով իշխանությունը զավթած արյունռուշտ դահիճը շարունակում է մնալ իշխանության՝
- անշիրիմ մնացած զոհվածների, հնադարը հիշեցնող նորստեղծ «զորամասերում» մոխրացած զինվորների, սպանությունների ու ինքնասպանությունների «շքերթը» շարունակվելու է, և՝
- հաստատուն քայլերով Արցախն արյունածոր վերքի վերածած ու Հայաստան պետության արժանապատվությունը գլխատած քայլարածների ոհմակն էլ շարունակելու է զբաղվել իր իշխանությունը ամրապնդելու «ապագա կա»-ով։
Եվ քանի դեռ հայրենական ընդդիմությունը խորությամբ չի գիտակցել, որ ինքը նույնպես պատասխանատու է ստեղծված ողբերգական իրավիճակի համար (վիժվածքի իշխանության մնալը հենց դրա վկայությունն է), Հայաստանը շարունակելու է ամենօրյա ռեժիմով գահավիժել՝ թշնամու կողմից ձևավորած օրակարգով։
Հ.Գ. Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք։
(Հ. Թ)»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը