18 01 2023

Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ՝ 5 հիմնարար սկզբունքների հիման վրա․ Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ՝ 5 հիմնարար սկզբունքների հիման վրա․ Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ՝ 5 հիմնարար սկզբունքների հիման վրա և ակնկալում է Հայաստանի համաձայնությունը՝ պայմանագրի տեքստը համաձայնեցնելու նպատակով հանդիպում կազմակերպելու հարցի շուրջ, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը», այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Կրկին հայտարարում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ հիմնված խաղաղ գործընթացի հինգ հիմնարար սկզբունքների վրա և մոտ ապագայում անցկացնել հաջորդ բանակցային հանդիպումը՝ որպես այս համաձայնագրի տեքստի նախաձեռնող»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ