Արդեն 37 օր է՝ Արցախը ՀՀ-ին կապող երակը՝ Քաշաթաղի միջանցքը փակ է, սա քաղաքական հարց է, որը քաղաքական լուծում է ենթադրում: Այս մասին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հասկանալի է, որ միջազգային կառույցները ունեն գործելու և Ադրբեջանի վրա ազդելու լայն հնարավորություններ, բայց ՀՀ իշխանությունը նրանց հետ համապատասխան աշխատանք չի տանում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը