16 01 2023

Սրանք «հայրենասիրության և ազգայնականության» կեղծ քողի տակ, նպատակ ունեն հայաթափել Արցախը․ Իշխանյան

Սրանք «հայրենասիրության և ազգայնականության» կեղծ քողի տակ, նպատակ ունեն հայաթափել Արցախը․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

Աչքիս ընկավ երեկ Գյումրիում ռուսական ռազմաբազայի դեմ աժբ «հերոսական» ակցիայից լուսանկարներ։Բացի թունդ հակառուսական կարգախոսներից, «հերոսները» վեր էին պարզել մի պաստառ․ «Արցախը պահողը հայ զինվորն է»։ Սա ոչ թե ծիծաղելի է, այլ չգիտես ինչ ասել։Այսինքն, ըստ «հերոսների» ռուս խաղաղապահները խանգարում են հայ զինվորին, որ պաշտպանի Արցախը, բացի շրջափակումը։Այս «հերոսները» լռեյլայն համաձայնեցին, որ Հայաստանից զորակոչվածներին Ադրբեջանի պահանջով հեռացնեն Արցախից և այլևս Արցախ զորակոչ չլինի։

Իրենց զավակները, նույնպես «հերոսաբար» կյանքը վայելեն կանադաներում, իրենք չմասնակցեն հայրենիքի պաշտպանությանը, բայց «Արցախը պահողը հայ զինվորն է»։

Սրանք, «հայրենասիրության և ազգայնականության» կեղծ քողի տակ, նպատակ ունեն ռուս խաղաղապահներին հեռացնել և հայաթափել Արցախը։ Այսինքն նույնը, ինչ Ադրբեջանն ու Հայաստանի դավաճան իշխանությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ