14 01 2023

ՀՅԴ-ական Արտավազդ Մարգարյանն ազատ արձակվեց, իսկ Գառնիկ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց

ՀՅԴ-ական Արտավազդ Մարգարյանն ազատ արձակվեց, իսկ Գառնիկ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դատարանը ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց: Ձերբակալությունն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ:

Արտավազդ Մարգարյանը կլինի ազատության մեջ»։ 

ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Արտավազդ Մարգարյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:

Երկու ամսով կալանավորվել է նույն գործով անցնող ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ, հայրենիքի համար պայքարի ակտիվիստ Գառնիկ Մանուկյանը։

 Թադևոս Ավետիսյանը այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Հայրենադավ իշխանությունն իր ապազգային հերթական փուլը մեկնարկում է քաղաքական հերթական բռնաճնշումներով։

Վախենալու շատ բան ունեն ...

Ծրագրված կերպով հայրենազրկում են հայ ժողովրդին։
Ազգային ուժերի նկատմամբ քաղաքական հետապնդումները, կենդանական վախի տարածումը դարձել են իրենց հակահայ ծրագիրն ավարտին հասցնելու հիմնական գործիք։

Հերթական դրսևորումն արձանագրվեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում։ Երկու ամսով կալանավորվեց ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ, հայրենիքի համար պայքարի ակտիվիստ Գառնիկ Մանուկյանը»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ